Հարձակում Ճապոնիայի դեսպանի վրա
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անհայտ անձն այսօր հարձակում է գործել այս երկրում Ճապոնիայի դեսպան Ուիտիրո Նիվոյայի ավտոմեքենայի վրա ու գողացել մեքենան զարդարող ճապոնական դրոշը, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով դեսպանատան մամուլի ծառայությանը:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով դեսպանը չի տուժել: Հաղորդվում է, որ հարձակվողը, նախնական տեղեկություններով, Չինաստանի քաղաքացի է:
Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու (չինարեն` Դյաոյույդաո) կղզիների շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճի սրման համապատկերում:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական կառավարությունը Չինաստանի հետ վիճելի կղզիներից 4-ի համար առաջարկել է 2 մլրդ իեն (26 մլն դոլար) գումար: