
Տարածքի կորուստ, պետական պարտքի աճ. Մեսրոպ Առաքելյանը կազմել է Փաշինյանի 6 տարվա գործունեության թվային պատկերը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի 6 տարիների ցուցանիշները:
Տարածքի կորուստ
Վերջին 6 տարում տարածքային կորուստը 11.7 հազար քկմ է (-28 տոկոս):
Պետական պարտք
Վերջին 6 տարում պետական պարտքը աճել է մինչև 12.5 մլրդ ԱՄՆ դոլար (+ 87 տոկոս):
Պատերազմի զոհեր
Վերջին 6 տարում պատերազմական գործողություններում զոհերի թիվը 4.5 հազար է (-8 տոկոս):
Աղքատ բնակչություն
Վերջին 6 տարում աղքատ է համարվում 709 հազար մարդ (+0.2տոկոս):