Ըստ ամենայնի, նա նույնիսկ հավատում է, որ մոսկովյան բողոքի ակցիաներն իսկապես վճարված են, իսկ Ուրալի աշխատավորներն անկեղծորեն սատարում են իրեն:
Արտահայտման ազատությունը, իր ավանդական ու ժամանակակից ձևերով ձևաչափերով անդառնալիորեն կարող է վնասվել, եթե ներկա փորձն ու հիմնարար օրենքները չփոխվեն:
Մոսվկայի Խամովնիչեսկի դատարանը հրապարակել է «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիտը. նրանք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, որը կանցկացնեն ընհանուր ռեժիմի բանտում:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Առողջական վիճակի բավարար չլինելու պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա լինել դատին: Այդ պատճառով դատն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանը համախոհ չի ունեցել:
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մոտ ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Ռուսաստանի Միացյալ քաղաքացիական ֆրոնտի» նախագահ Գարրի Կասպարովին:
Գուդկովի կարծիքով, օրեցօր ավելանում է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համակրում են Պուտինի ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստներին, պարզապես շատերը դեռ վախենում են միանալ նրանց:
Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ակցիայի 139 մասնակիցների: Ինչպես հաղորդում է BBC-ն, ձերբակալվածների մեծ մասը դեռահասներ են:
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նախկին վարչապետ Զեմանը նշել է, որ ցանկանում է փոխել իրավիճակը երկրի քաղաքական դաշտում, որտեղ «քաղաքական գործիչներին աջ ու ձախ անվանում են գողեր կամ հիմարներ, իսկ որոշ դեպքերում՝ գողեր և հիմարներ միաժամանակ»:
ՈՒՆԱՍՈՒՐ-ի անդամ երկրներ են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին և Էկվադորը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր փոխել է Սիրիայի արդարադատության և արդյունաբերության նախարարներին, ինչպես նաև Հալեպի նահանգապետին: Սակայն պաշտոնական որևէ մենաբանություն, թե ինչու են պաշտոնանկ արվել այս պաշտոնյանը՝ մինչ այժմ չի եղել:
Արդ` ցաւալի ու ընդվզեցուցիչ կը համարենք, որևէ անձի կողմէ սուրիահայ համայնքի անունով մեկնաբանութիւններու կատարումը կամ մեղադրանքներ շարադրելու փորձերը ընդէմ սուրիահայ համայնքի ղեկավարութեան, կուսակցութիւններուն կամ պաշտօնատար անձանց:
«Գրուզիա. օնլայն»-ի փոխանցմամբ՝ վրացի դիվանագետ Տեդո Ջափարիձեն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին արտաքսելու «օրինական պարտավորությունը»:
Չինացիների ձերբակալությունից անմիջապես հետո Չինաստանը պահանջել էր ազատ արձակել իր քաղաքացիներին: Ճապոնիան՝ ի պատասխան հայտարարել էր, որ իրենք կգործեն՝ ըստ տեղի օրենսդրության:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ասանժը խախտել է տնային կալանքի որոշումը եւ հունիսի կեսերին հայտնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում` քաղաքական ապաստան խնդրելով: Նա հույս ունի, որ այս երկիրը կընդունի նրան եւ կխանգարի Մեծ Բրիտանիային իրեն փոխանցել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ:
«Եթե դահիճները կարող են մոռանալ անցյալը, ապա նրանց զոհերը՝ ոչ: Նրանք կարող են միայն ներել»,-ընդգծել է նախագահը:
Այսօր անսպասելի այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Ինչպես գրում է ռումինական մամուլը, այս որոշումն անհասկանալի իրավիճակ է ստեղծում, քանի որ ընտրացուցակները Գլխավոր դատախազությունում են, և կառավարությունն առայժմ դրանք ստանալ չի կարող:
«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:
Գեներալ Ալ Սիսին կոշտ մտադրություն է հայտնել պահպանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը, որն արդեն 30 տարի Մերձավոր Արևելքի կայունության գործում խարիսխի դեր է կատարում:
«Փխենյանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ պետք է սթափ գնահատել գործերի իրական դասավորությունը և ուսումնասիրել բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարարել է նախագահը ճապոնական գերիշխանությունից երկրի ազատագրման օրվա կապակցությամբ իր հեռուստաուղերձում:
Դե լա Ռուայից բացի, մեղադրյալների աթոռին է հայտնվել 7 նախկին պաշտոնյա` SIDE արգենտինական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ֆերնանդո դե Սանտիբանեսը, Աշխատանքի նախկին նախարար Ալբերտո Ֆլամարիքեն, խորհրդարանի քարտուղար Մարիո Պոնտաքարտոն , ևս 4 սենատորներ:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին ապաստան տրամադրելու մասին որոշումը կկայացվի միայն Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
«Մահմեդականությունն իր պատմության ընթացքում ծանրագույն շրջանն է ապրում: Նման իրավիճակում այն չի գտնվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է նա:
«Ներքին տարակարծությունների դեպքում երկու կողմերի միջև կամրջի դեր խաղալ: Սիրիայի բնակչությունն այնքան շատ է, հայերն էլ՝ այնքան քիչ, որ նման դեր խաղալու հնարավորություն չկա: Մենք պահպանում ենք չեզոքություն: Իսկ եթե մեզ վրա հարձակում գործեն, համայնքը պետք է ոտքի կանգնի ու ինքն իրեն պաշտպանի»:
2008 թ.-ի օգոստոսից ի վեր Ճապոնիան և Հյուսիսային Կորեան պետական մակարդակով հանդիպումներ չեն ունեցել թշնամական անցյալի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և 1970-80-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առևանգման պատճառով:
Ավելի վաղ, Տիմոշենկոն արդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Այժմ նա մեղադրվում է 1990-ականներին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այս գործով դատավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է Տիմոշենկոյի մոտ առկա ողնաշարային ճողվածքի պատճառով, որի բուժման նպատակով նա այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում: