Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում մահապարտը ռումբ է պայթեցրել. կա առնվազն 6 զոհ

Աֆղանստանի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հարեւանությամբ այսօր ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, եւս առնվազն 5-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։

Լրատվական գործակալության փոխանցմամբ` Քաբուլի տվյալ շրջանում են տեղակայված նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ այլ երկրների դիվանագիտական առաքելություններ։

Հարձակումը տեղի է ունեցել, երբ Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հավաքվել էին` նշելու հակաթալիբանյան ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդի մահվան 11-ամյակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930