Հերթական անգամ աֆղան զինվորի ձեռքով դաշնակից նատօյականներ են սպանվում

Աֆղան զինծառայողը, ով ՆԱՏՕ-ի երկրների մասնագետների ղեկավարությամբ մարտական պատրաստություն էր անցնում, օգոստոսի 27-ին ինքնաձիգից կրակել է իր հրահանգիչների ուղղությամբ` սպանելով երկուսին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:

ՆԱՏՕ-ի մյուս զինծառայողներն ու սպաները արձակել են պատասխան կրակ ու գնդակահարել հարձակվողին: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավում` Լագման նահանգում:

Սպանվողի ինքնությունն ու այլ մանրամասներ կատարվածի մասին հայտնի չեն: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը այլ տեղեկություններ չի հաղորդում:

BBC-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ այս տարի աֆղան զինվորների ձեռքով իրենց դաշնակից համարվող միջազգային խաղաղապահ ուժերի արդեն 42 զինծառայող է սպանվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031