Պանետան հայտարարել է, որ ռազմական գործողության հստակ ամսաթիվն իրեն հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կսկսվի «մոտ ապագայում»:
Անդադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունների սրման` այս օրերին արևմտյան մամուլում լայնորեն քննարկվող թեմային՝ ամերիկյան «The Washington Post»-ն իր պմբագրականում գրել է. «Պուտինը որդեգրել է «փշոտ ավտորիտարիզմի» կուրս. Այդ համատեքստում նա, մասնավորապես, պատրաստվում է մեջքով շրջվել Դմիտրի Մեդվեդևին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունները սրվում են: Նման պնդում է անում «Financial Times»-ը:
Ղրղզստանում «Աթա-Մեքեն» իշխանամետ խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել երկրի վարչապետի նկատմամբ, ով, իբր, մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում աերոնավիգացիոն աշտարակ կառուցելու թույլտվության համար թուրք գործարար Խունքար Ադալիից որպես կաշառք մի քանի միլիոնի արժողությամբ զտարյուն անգլիական նժույգ է ստացել:
ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անցյալ շաբաթ տեղի ունեցած և մարդկային մեծաքանակ զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով առաջացած հումանիտար պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև համախմբել միջազգային օժանդակությունը դրա պատճառած հետևանքները հաղթահարելու համար:
Շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ գործող նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ներկայացվելու է որպես կուսակցության նախագահի թեկնածու, ելույթներով հանդես կգա նաև որևէ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունից:
Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից երկրում բնակվող ցիգանների արտաքսման կապակցությամբ և պահանջում է, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն:
42-ամյա Փոլ Ռայանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է 1999թ.-ից: 2002թ.-ին նա կողմ է քվեարկել Իրաքում ռազմական գործողություն սկսելուն, նշում է թերթը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ ներկայացված կուսակցությունների ցուցակում մերժել էին գրանցել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր ուժերի մեջ:
Ելույթ ունենալով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը երկրի պաշտպանական ծախսերի շրջանակներում նախատեսվում է ծեռք բերել 600 նոր ինքնաթիռներ և 1000 ուղղաթիռներ:
Զաքարիան ներողություն է խնդրել «Time»-ի ամսագրից, իսկ վերջինիս ղեկավարությունը հայտարարել է, որ կատարվածից հետո չի կարող շարունակել համագործակցությունը լրագրողի հետ, քանի որ նրա քայլը ստվերում է ամսագրի հեղինակությունը:
Այդ անմարդաբնակ ժայռոտ տարածքը միջազգային տարաձայնությունների առարկա է դարձել 1945 թ. հետո, երբ Կորեան ազատվեց ճապոնական գերիշխանությունից: Տոկիոն պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինի օկուպացրել է այդ տարածքները, որոնք 1905 թվականից մտել են Ճապոնական կայսրության կազմի մեջ: Սեուլը և Պհենյանն իրենց հերթին հայտարարում են, որ այդ տարածքները միշտ մտել են կորեական պետության կազմի մեջ:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի կենտրոնում՝ Խորոգ քաղաքում, զինվորականները կրակ են բացել մեքենայի վրա, որը չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Դեպքի հետևանքով զոհվել է 1, ծանր վիրավորվել 3 մարդ: Խորոգում անցակետեր տեղադրվել են հուլիսի 24-ից` մոտ մեկ շաբաթ այստեղ անցկացված հատուկ գործողություններից հետո, որի նպատակն էր չեզոքացնել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլո Նազարովին սպանած զինյալների խումբը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ.-ի նոյեմբերի 6-ին:
Վերջին օրերին Սինայում պարբերաբար հարձակումներ են իրականացվում եգիպտական անցակետերի վրա: Երեկ նման հարձակումներից մեկի ժամանակ վիրավորվել է 6 մարդ: Ի պատասխան՝ եգիպտական բանակը ուղղաթիռներից հրթիռային հարված է հասցրել ենթադրյալ հարձակվողների ուղղությամբ:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած գեներալն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Սպանվել է նաև նրա թիկնապահը, իսկ որդին վիրավորվել է:
Հետաքրքրական է, որ այս վիճելի կղզիների հարցում ԿԺԴՀ-ն, որ միշտ թշնամաբար է տրամադրված իր հարավային արյունակցի հետ, աներկբա պաշտպանում է Հարավային Կորեային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաման է ստորագրել, որով նախկին նախագահի որդու՝ Ահմադ Սալեհի վրայից հանվում է 7-րդ հանրապեական գվարդիայի ջոկատների հրամանատարությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, որ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մասնակցության մեջ: Նրա խոսքով՝ իրենց մոտ ամեն ինչ «պատրաստ» է, և սպասում են, թե երբ Տիմոշենկոյի ինքնազգացողությունը կլավանա, որպեսզի այցելեն նրան:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:45-ին Օրիսա նահանգի ափամեձ շրջանում՝ Ուիլեր կղզու վրա: Առաջին անգամ «Անգի-2» հրթիռն արձակվել է 1999 թ.:
Կուսակցությունը նախօրեին հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն իրենց ընդլայնված ցուցակի առաջին տեղում է` ընտրություններին մասնակցելու համար:
Այն բանից հետո, երբ Բելառուսում չէր երկարաձգվել այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնի հավատարմագրումը, Ստոկհոլմը հայտարարել էր, որ Շվեդիան Բելառուսի նոր դեսպան չի ընդունի, ինչպես նաև պահանջել էր, որ Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներ վերադառնան հայրենիք:
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ:
Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ շվեդական կողմը գերադասել է սրել հարաբերությունները, երկրից արտաքսել է Բելոռուսի ժամանակավոր հավատարմատարին և էլի ուրիշ աշխատակիցների, և հիմա Բելառուսի դեսպանատանը մնացել են երկու կրտսեր պաշտոնների աշխատակիցներ, որոնք չեն կարող կազմակերպել դեսպանատան բնականոն գործունեությունը:
2012 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել 50 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը:
Իսպանիայի պաշտոնատար անձանց խոսքերով՝ այս ձերբակալությունը մաս էր կազմում Ալ- Քաիդա ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային գործողությունների ծրագրի:
Պատգամավորների կարծիքով` ՊՆ ղեկավար Աբդուլ Ռահիմ Վարդակը և ներքին գործերի նախարար Բիսմուլա Մոհամադին պատասխանատվություն են կրում հատուկ ծառայությունների աշխատանքի տապալման և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում չընդհատվող հրաձգության համար:
2012թ. ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է արձանագրվել: