
Տիմոշենկոյի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է

Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի ուսումնասիրությունը ստանձնել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, հայտնում է vesti.ru-ն:
Տիմոշենկոյի շահերը դատարանում ներկայացնում են նրա երկու փաստաբանները և դուստրը՝ Եվգենիան: Վերջինս ասել է, թե իրենք «հուսով են արդարություն գտնել այս դատարանում, որը չկա Յանուկովիչի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական դատարաններում»:
Ուկրաինայի նախագահին Եվգենիա Տիմոշենկոն նաև հետևյալ մեղադրանքն է հասցեագրել հենց դատարանի մուտքի մոտ. «Նա փորձում է վերացնել մորս»:
Անցած տարվա հոկտեմբերին Տիմոշենկոն այսպես կոչված «գազի գործով» դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և պատիժը կրում է Խարկովի գաղութում: