Ռումինիայի խորհրդարանը Բասեսկուին թողեց նախագահի պաշտոնում

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը, որը նախորդ շաբաթ հաստատել էր նախագահի պաշտոնում Տրայան Բասեսկուի գտնվելու օրինականությունը, հայտնում է Reuters-ը:
«Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:

 

Նախորդ շաբաթ ՍԴ-ն անվավեր էր ճանաչել նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնանկության հանրաքվեի արդյունքները` ժամանակավորապես պաշտոնից հեռացված Բասեսկուին իրավունք տալով վերադառնալ պարտականությունների կատարմանը: Դատավորներն իրենց որոշումը բացատրել էին այն հանգամանքով, որ հանրաքվեին մասնակցել է 50%-ից քիչ ընտրող:
Բասեսկուն պաշտոնից հեռացվել էր հուլիսին: Ընդդիմությունը մեղադրել է նախագահին Սահմանադրությունը խախտելու և կառավարության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս