Ուկրաինան պետք է ներգրավի 18-25 տարեկան երիտասարդների՝ Ռուսաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար. Բլինքեն
Ուկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին, ըստ Reuters գործակալության՝ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթէնի Բլինքենը։
Ըստ նրա՝ հաջողության գրավականը եղել է մարտի դաշտում մարդկանց ներկայությունը, ինչպես նաև ռազմաամթերքի ու զենքի առկայությունը։
«Դրանք շատ բարդ որոշումներ են»,-հայտարարել է Բլինքենը Բրյուսելում՝ Reuters-ին տված հարցազրույցում: -Բայց, օրինակ, մենք հավատում ենք, և մեզանից շատերը հավատում են, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»։