
ՀՀ ԱԳ նախարարը Մալթայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 4-ից 5-ն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: