«Վախենալու է արձանագրելը, որ մեր երկրում, մեր հասարակության մեջ կան հանրային տրամադրություններ, թե կարող է նաև պետականություն չունենանք, բայց վայելենք, դա նշանակում է, որ այդ վիճակին կարող ենք հանգել։ Նայենք, թե արտաքին աշխարհը՝ անմիջական հարևանները, հակառակորդները, թշնամիները, պոտենցիալ դաշնակիցները, մեզ նայելիս՝ ի՞նչ իրականություն են տեսնում։ Փորձենք մեզ կողքից նայել։ Պատերազմից հետո այս ժողովուրդը չի կարողանում ոտքի կանգնել, 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, իսկ այս ժողովրդի ընտրանիները չեն կարողանում հետպատերազմյան վերականգնման նախագիծ մշակել իրենց ազգի համար»,- ամփոփեց Վահե Հովհաննիսյանը:
Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:
Միջազգային քրեական դատարանը պետք է ձերբակալության օրդեր տա բոլոր այն իսրայելցի պաշտոնյաների համար, ովքեր նպաստել են Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործություններին, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի ղեկավարի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական և հատուկ բանագնաց Ռիադ ալ-Մալիքին։
Եթե համարենք, թե այս իշխանությունն անփորձ ու անգրագետ է, կարող է պարագլխի արած հայտարարությունների կապակցությամբ տարակուսանք առաջանալ, բայց եթե հարցին մոտենանք այն վստահությամբ, որ սա դրսից բերված իշխանություն է և գործում է բացառապես ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, ամեն ինչ տեղն է ընկնում։
Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:
ղՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:
Ֆրանսիայի հարավում՝ Լա Գրանդ-Մոտ կոմունայում, սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկրաինական գերությունից։
Ադրբեջանն ու Ուզբեկստանմ օկուպացված Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը հրապարակված է ԱԳՆ X–ի միկրոբլոգում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով շնորհավորական նամակ է հղել նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ շեշտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման և օգնությունը շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
NYMEX բորսայի օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը: 8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին:
Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 41175.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 5634.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 17877.79 կետ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.61%-ով և կազմել 74.96 դոլար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին առաջիկա օրերին պատասխան այցով լինելու է Թուրքիայում:
Ռուսաստանի Կուրսկի մարզում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել: Այս մասին իր «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Սա արվում է Աֆրիկայում պատվաստումներն ավելի արագ իրականացնելու նպատակով, քանի որ մայրցամաքը պայքարում է վիրուսի բռնկման դեմ:
Մի քանի ժամով տարածքի ճանապարհները փակ են եղել, մինչ տեղում իրականացրել են հետաքննություն և մաքրել վառելիքը
«Թալիբան» շարժումը, որի ձեռքում է գտնվում իշխանությունն Աֆղանստանում, վավերացրել է 35 հոդվածից բաղկացած օրենքը պատշաճության նորմերի մասին, որոնք համապատասխանում են իսլամական ավանդույթներին: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Նշվում է նաև, որ թիվ 3 և 4 էներգաբլոկները ներկայումս աշխատում են:
«ՀՀ իշխանությունները դա չէին կարող հերքել, փորձեինք հերքել՝ Ադրբեջանը ձայնագրություն կհրապարակեր: Նիկոլը շատ լավ գիտի, որ իր բոլոր կապերը Բաքվի հետ ձայնագրվում են: Ինքը էդքան չկա, որ հերքի Ալիևին»,- ասաց նա:
Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու համար։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
2018 թվականին Հայաստանի Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի պետականության հաստատման հիմք համարած և այդ հռչակագրով սահմանված իղձերը հայ ժողովրդի պատմական պարտքն ու առաքելությունը համարած Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ այդ նույն հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ նսեմացնելով դրանում սահմանված իղձերը՝ դրանք համարելով փոփոխության ենթակա։