Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծն ու գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Այս մասին հաղորդում է Tasnim News-ը։

Փեզեշքիանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի ոխերիմ թշնամիները, այդ թվում՝ Իսրայելը և նրա արևմտյան հովանավորները, շարունակաբար փորձում են հրահրել և պառակտել երկիրը։

«Նրանք սոցիալական պահանջներն օգտագործելով՝ փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց իրական խնդիրների լուծմամբ։

«Մենք պարտավոր ենք վերանայել մեր վարքագիծն ու գործողությունները ժողովրդի նկատմամբ, որպեսզի առիթից զրկենք այն չարակամներին, որոնք ձգտում են բողոքի ցույցերը վերածել ատելության խոսքի»,-հավելել է Փեզեշքիանը։

Տեսանյութեր

Լրահոս