Կուբան արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի պատճառով

Կուբայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ վկայակոչնելով Միացյալ Նահանգներից եկող «արտառոց սպառնալիքին», X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։

«Կուբայի ժողովուրդը՝ միջազգային հանրության աջակցությամբ, հանգել է այն եզրակացությանը, որ ԱՄՆ կառավարության գործողությունները արտասովոր և արտառոց սպառնալիք են։ Այդ կապակցությամբ, միջազգային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվում»,- գրել է նախարարը։

Ըստ նրա՝ սպառնալիքը բխում է «ԱՄՆ-ի հակակուբայական նեոֆաշիստական ​​աջ թևից» և ուղղված է Կուբայի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խաթարմանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ինքն էր արտակարգ դրություն հայտարարել՝ վկայակոչելով Կուբայից եկող ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վկայակոչել էր կղզում ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների, դրանց թվում՝ Ռուսաստանի ռազմական և հետախուզական օբյեկտների տեղակայմանը։ Նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս Կուբա նավթի ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել։ Ռոդրիգես Պարիլյան այդ հիմքերը «կեղծ» է որակել և դատապարտել վառելիքի շրջափակում կիրառելու փորձերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031