Մահացել է «Տանը մենակ» ֆիլմի դերասանուհի Քեթրին Օ’Հարան

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Տանը մենակ» ֆիլմում Քեյթ Մաքքալիսթերի դերակատարմամբ հայտնի դերասանուհի Քեթրին Օ’Հարան մահացել է։ Նա 71 տարեկան էր։ Հրապարակման համաձայն՝ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ կարճատև հիվանդությունից հետո։ Օ’Հարայի մենեջերը հաստատել է նրա մահվան լուրը։

Օ’Հարայի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ։ Նա սկսել է իր կարիերան կանադական «Second City Television» սքեթչ – շոուում, որի համար ստացել է իր առաջին «Էմմի» մրցանակը, լայն ճանաչում է ձեռք բերել «Բիթլջուս», «Ժամեր անց» և «Տանը մենակ» երկմաս ֆիլմերում իր դերերի համար, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսի մորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031