ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսել է կազմակերպության «կոլապսը». լրատվամիջոցներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ կազմակերպությունը կանգնած է «անխուսափելի ֆինանսական փլուզման» սպառնալիքի տակ՝ չվճարված մուծումների և բյուջետային սահմանափակումների պատճառով։ Այս մասին ասվել է ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին ուղղված նամակում, որից հատվածներ է մեջբերել Reuters-ը։
Գուտերեշի խոսքով՝ «ճգնաժամը խորանում է», և ստեղծված իրավիճակը սպառնում է կազմակերպության ծրագրերի իրականացմանը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը կարող է միջոցներից զրկվել մինչև հուլիս ամիսը, և անդամ պետությունները պետք է կա՛մ ամբողջությամբ և ժամանակին վճարեն իրենց մուծումները, կա՛մ վերանայեն իրենց ֆինանսական կանոնները։
Ֆինանսավորման կրճատման արդյունքում ՄԱԿ-ը որոշեց կրճատել իր բյուջեն 500 միլիոն դոլարով կամ 15%-ով՝ 2025 թվականի համեմատ։ Լրիվ դրույքով աշխատողների թիվը նույնպես կրճատվեց գրեթե 19%-ով։
