Ճապոնացի փորձագետը գնահատել է Թրամփի խնդրանքը Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Կիևի վրա հարվածները դադարեցնելու խնդրանքը վկայում է երկու առաջնորդների միջև անձնական վստահության բացառիկ բարձր մակարդակի մասին, կարծում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նախկին վերլուծաբան և Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան նախկին աշխատակից Մասարու Սատոն, հաղորդում է РИА Новости-ն:

Ուրբաթ երեկոյան Թրամփը հայտարարեց, որ անձամբ խնդրել է Պուտինին չհարվածել Կիևին և մի քանի այլ ուկրաինական քաղաքներին մինչև փետրվարի 1-ը։ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նման խնդրանք է ներկայացվել, և որ այն վերաբերում էր փետրվարի 1-ին Աբու Դաբիում բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

«Ռուսաստանի նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև անձնական վստահության հարաբերությունները գտնվում են բացառիկ բարձր մակարդակի վրա։ Սա վկայում է այն մասին, որ երկու առաջնորդներն էլ գործում են խորը փոխադարձ վստահության հիման վրա»,- նշել է Սատոն ճապոնական «Ասահի» թերթում Թրամփի հայտարարության վերաբերյալ հոդվածի մեկնաբանության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս