ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության ֆոնին հավանություն է տվել Իսրայելին զենքի բազմամիլիարդանոց վաճառքին
ԱՄՆ-ն ուրբաթ օրը հավանություն է տվել Իսրայելին զենքի բազմամիլիարդանոց վաճառքին՝ Իրանի հետ հարաբերություններում բարձր լարվածության ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հաստատել է Իսրայելին 30 հարվածային «Apache» ուղղաթիռների վաճառքը՝ 3,8 միլիարդ դոլար արժողությամբ։
«ԱՄՆ-ն հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը, և ԱՄՆ ազգային շահերի համար կենսական նշանակություն ունի օգնել Իսրայելին զարգացնել և պահպանել ուժեղ ու ինքնապաշտպանության պատրաստունակ ներուժ, – նշվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում։ – Առաջարկվող վաճառքը համապատասխանում է այդ նպատակներին»։
Բացի այդ, համաձայնագրի շրջանակում նախատեսվել էր նաև թեթև մարտավարական «Joint» մեքենաների վաճառք՝ 1,8 միլիարդ դոլարի չափով։ ԱՄՆ-ն ամեն տարի Իսրայելին միլիարդավոր դոլարների ռազմական ապրանքներ է ուղարկում, հիմնականում որպես օգնություն, այլ ոչ թե վաճառք։
