Իտալիան ԵՄ-ից գումար է խնդրել Սիցիլիային օգնելու համար

Իտալիայի իշխանությունները ֆինանսական օգնություն են խնդրել ԵՄ-ից՝ երկրի հարավը, մասնավորապես՝ Սիցիլիան, վերականգնելու համար, որն ավերվել է «Հարրի» ցիկլոնի պատճառով։ Ցիկլոնը տարածաշրջան բերեց ուժեղ անձրևներ, փոթորիկներ, քամիներ և սողանքներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Վերջին երկրաշարժերը Սիցիլիայի Նիսկեմի քաղաքը բառացիորեն անդունդի եզրին են դրել՝ սպառնալով նշված բնակավայրում գտնվող տներին։ Մասնագետները նշում են, որ դրանք անխուսափելի փլուզման վտանգի տակ են, եթե սողանքները չդադարեն։ Քաղաքից տարհանվել է 1500 մարդ, իսկ դպրոցները փակվել են։

Իտալիայի կառավարությունն արդեն հայտարարել է տուժած ընտանիքների համար հիփոթեքային վճարումների դադարեցման մասին և քննարկում է տեղական բիզնեսներին օգնություն տրամադրելու հարցը։

Միաժամանակ Հռոմում վարչական հետաքննություն է սկսվել Սիցիլիայի իշխանությունների գործունեության վերաբերյալ, որոնք 1997 թվականին նմանատիպ սողանքից հետո միջոցներ չեն ձեռնարկել Նիսկեմի քաղաքը պաշտպանելու համար։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայելե Ֆիտոն հաստատել է Բրյուսելի պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու արտակարգ իրավիճակի առջև կանգնած Իտալիայի բնակավայրերին, և պատրաստ է դա անել Համերաշխության հիմնադրամի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս