Բաժիններ՝

Նշվել են ամենավատ խոհանոց ունեցող հետխորհրդային երկրները. Հայաստանը հայտնվել է անսպասելի հորիզոնականում

Հունական խոհանոցը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահամեղը: World Population Review աղբյուրը հրապարակել է տարվա ամենահամեղ և ոչ համեղ ուտեստներ ունեցող երկրների թարմացված վարկանիշը։

Առաջին տասնյակը գրեթե անփոփոխ է մնացել 2024 թվականից։ Հունաստանից բացի, այնտեղ են հայտնվել Իտալիան, Մեքսիկան, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ինդոնեզիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Չինաստանը։ Այս երկրների ուտեստները 2025 թվականին ստացել են ամենաբարձր գնահատականները։ Ցուցակում ընդհանուր առմամբ 99 երկիր է։

Ռուսաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը՝ առաջ անցնելով գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից: Միակ բացառությունը Վրաստանն է, որը զբաղեցրել է 30-րդ տեղը: Ուկրաինան զբաղեցրել է 43-րդ տեղը, Բելառուսը՝ 75-րդը, Լիտվան և Լատվիան՝ համապատասխանաբար 39-րդ և 78-րդ տեղերը: Ադրբեջանը զբաղեցրել է 56-րդ տեղը: Հայաստանի և Ղազախստանի խոհանոցը ցածր գնահատական է ստացել՝ զբաղեցնելով ցուցակի ամենավերջին՝ 92-րդ և 93-րդ տեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս