Բաժիններ՝

Եղիշե Մելիքյանը Ցրվենա Զվեզդա-Սելտա խաղից հետո հանդիպել է Նաիր Թիկնիզյանին

​Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է հետևել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։

​Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզիչը ներկա է գտնվել Եվրոպայի լիգայի խաղարկության լիգայի փուլի 8-րդ տուրի «Ցրվենա Զվեզդա» — «Սելտա» հանդիպմանը։

​Խաղի ավարտից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Կողմերը զրուցել են և քննարկել ֆուտբոլային հարցեր։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս