Սանտյագոյում հարձակվել են РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա. տուժել են լրագրողն ու օպերատորը
Անհայտ անձը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հարձակվել է РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա, տուժել են հաղորդավար Ալեքսեյ Կորզինն ու օպերատորը:
«Սանտյագոյում հարձակվել են РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա։ Հանցագործը շիշը կոտրել է հաղորդավար Ալեքսեյ Կորզինի գլխին և վնասել օպերատորի ձեռքը», – ասված է հեռուստաալիքի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Լրատվամիջոցը նշել է, որ հարձակվողը փորձել է վերցնել հեռախոսներն ու սարքավորումները, բայց չի կարողացել, քանի որ հակահարված է ստացել։
