Լայֆհակ՝ Լուկաշենկոյից. ի՞նչ է կանանց խորհուրդ տվել Բելառուսի նախագահը՝ գեղեցկությունը պահպանելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում է՝ կանանց գեղեցկությունը պահպանելու համար դրսում ձյուն մաքրելն ավելի լավ է, քան ցանկացած կոսմետիկ միջոց։ Միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար «Պլանար» ԲԲԸ այցելության ժամանակ Լուկաշենկոն զրուցել է կին աշխատակիցների հետ և խորհուրդներ տվել։
«Գեղեցկության համար լավագույն մեղրը թիակ վերցնելն ու ձյունը մաքրելն է։ Հավատացեք ինձ, դա լավագույն միջոցն է»,- ասել է նախագահը։
Մանրամասները՝ «Пул Первого» թելեգրամյան ալիքում։
