Լեհական կինոյի դասական Անջեյ Վայդան մահացել է 90 տարեկանում, հայտնում է BBC-ն։
Շվեդիայի Մալմյո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են ակումբի դռներն ու վնասվել երկրորդ հարկի պատուհանները։
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում աջակցել է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու որոշմանը։
Մինչև պայմանագրի կնքումը «Bayer» ընկերության պաշտոնյան խոսել է հնդկական շուկայի և երկրում իրենց պլանների մասին։ Մանրամասն ներկայացնելով հնդկական հացահատիկի շուկան՝ «Bayer»-ի գլխավոր կոմիտեի անդամ Մարկ Էիչարդը նշել է. «Մենք ինտելեկտուալ սեփականությունը դարձրել ենք հիմնաքար՝ համոզված լինելու համար, որ կարող ենք գործել այնպիսի շուկայում, որտեղ արտոնագրերն ու ինտելեկտուալ սեփականությունը հարգվում են»։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական երկարաժամկետ առաքելությունը կարծում է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են մրցունակ և լավ կազմակերպված միջավայրում, սակայն տեղ են գտել նաև բռնության առանձին դեպքեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ԿԸՀ-ն մինչ այս պահը հաշվարկել է 3 702 ընտրատեղամասերից 3 045-ի արդյունքները, ինչը կազմում է ձայների 82,55%-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ զայրացած կերպով վիրավորական խոսքեր է ուղղում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում զոհվել է 17 մարդ, որից 9-ը՝ զինծառայող:
Մի քանի թուրք դիվանագետ ապաստան է խնդրել Գերմանիայից Անկարայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Տասնյակ մարդիկ մնացել են առանց տների:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կոչ է արել ընտրողներին ակտիվություն ցուցաբերել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան կիրակի օրը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին բազմաթիվ միամանդատային շրջաններում, հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Եմենում սգո արարողության վրա հարձակումը, որում մեղադրվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:
Նյու Յորքի արվարձանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 29 մարդ, լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները:
ԱՄՆ-ը կարող է վերանայել Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ ընդդեմ ապստամբ հուսիթների այն բանից հետո, երբ այն ավիահարված է հասցրել խաղաղ քաղաքացիներին, հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ նախազգուշացնող ակցիա են սկսել Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի դիմաց, հայտնում է Interfax-ը:
Վրաստանի խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների, անցնում է ընդամենը 2 կուսակցություն՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանն» ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր կողմից 2015թ. ռազմական հաջողությունների գագաթնակետին Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքների 28 տոկոսը:
Եմենի մայրաքաղաք Սանայում երեկ սգո արարողության վրա հարձակման հետևանքով զոհվել է 213 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրին:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի կեսից ավելիում ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» շարունակում է առաջատար մնալ՝ հավաքելով ընտրողների ձայների կեսից ավելին, քան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո է դրել Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Կանադայի կառավարության վիճակագրական ծառայության վերջին տվյալները վկայում են, որ երկրին անհրաժեշտ է առավել ակտիվ էմիգրացիոն քաղաքականություն, որպեսզի ավելի շատ էմիգրանտներ ներգրավեն գյուղական տարածքներ։ Ընդ որում, Կանադայի փոքր քաղաքներն արդեն միջոցներ են մտածում՝ օտարերկրացի աշխատողներին գրավելու համար։
«Քերիի և Ալիևի հայտարարությունները ստիպում են մտածել, որ բանակցային գործընթացում ընդհանուր եզրերը կողմերի ու միջնորդների միջև բացակայում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը
Զեյբեկչին ընդգծել է, որ նախկին առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները թուրքական ապրանքների արտահանման ուղղությամբ:
«Ոչ, ոչ, ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ինձ ցանկանում է տեսնել ժողովուրդը»,- պատասխանել է Պուտինը` գերմանացի լրագրողի`«լինել ինչպես Արևմուտքը» և «ընդունել արևմտյան օրենքները» առաջարկին ի պատասխան:
«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր տեղեկություններին, այդ թվում նրանց, որոնք խոսում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ի հնարավոր առկայության մասին»,- ասել է Մաչերևիչը:
Եվրոպական Միության 3.6 միլիոն քաղաքացիները, ովքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում, այդտեղ մնալու թույլտվություն կստանան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կդադարի լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Այս մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում: «Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան: Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, […]
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում:
Հայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reutersը: