Բաժիններ՝

Ինտելեկտուալ սեփականությունը՝ որպես հիմնաքար. նորարարությունը կարող է օգնել ֆերմերներին

Հնդկական «Monsanto» և գերմանական «Bayer» ընկերություններն առանձին կաշխատեն, մինչև 2017թ. վերջին կնքվելիք միավորման պայմանագրի ստորագրումը։ Ինչպես գրում է economictimes.com-ը, այս մասին հայտնել է «Bayer India» ընկերությունը։ «Bayer»-ը, որը գերմանական քիմիական և դեղագործական հսկա ընկերություն է, կցանկանա աշխատել այնպիսի շուկայում, որտեղ հարգվում են արտոնագրերը, և հաղորդակցության բաց ուղիներ բացել կառավարության հետ՝ ցանկացած հարցով դիմելու համար։ Սեպտեմբերի 14-ին հայտարարվել է այն մասին, որ «Bayer» ընկերությունը «Monsanto»-ն կգնի 66 մլրդ դոլարով. արդյունքում՝ ընկերություն ձեռք կբերի «Monsanto India» ընկերության բաժնետոմսերի 26 տոկոսը։

Մինչև պայմանագրի կնքումը «Bayer» ընկերության պաշտոնյան խոսել է հնդկական շուկայի և երկրում իրենց պլանների մասին։ Մանրամասն ներկայացնելով հնդկական հացահատիկի շուկան՝ «Bayer»-ի գլխավոր կոմիտեի անդամ Մարկ Էիչարդը նշել է. «Մենք ինտելեկտուալ սեփականությունը դարձրել ենք հիմնաքար՝ համոզված լինելու համար, որ կարող ենք գործել այնպիսի շուկայում, որտեղ արտոնագրերն ու ինտելեկտուալ սեփականությունը հարգվում են»։ Նա նշել է, որ այդ է պատճառը, որ 10 տոկոս ներդում են կատարում հետազոտությունների և զարգացման համար. գումարը կազմում է 1.1 մլրդ եվրո։ «Մենք մոտավորապես 10 տարվա կարիք ունենք՝ արտադրանքը ստանալու համար, և ուզում եք, որ այդ գումարը ետ գա, որպեսզի կարողանանք նորարարություններ ստանալ, ինչը կօգնի ֆերմերիներին»,- նշել է նա։

Հնդկաստում «Bayer» ընկերությունն առաջարկում է բամբակի մշակման գենետիկ տեխնոլոգիա։ Հնդկաստանում ընկերությունը կենտրոնացած է բանջարեղենի սերմերի արտադրության վրա։ «Bayer» ընկերությունը լրջորեն ներկայացված է Հյուսիսային Ամերիկայի սոյայի շուկայում և մտածում է՝ արդյո՞ք կկարողանա որոշ տեսակներ ադապտացնել Հնդկաստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31