Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ավելի վաղ սահմանված վիզային ռեժիմը հանելու շուրջ: «Ինչպես գիտեք, մինչ ճգնաժամը մեր երկրների քաղաքացիները կարող էին շրջագայել առանց վիզա ստանալու անհրաժեշտության: Առանց վիզային ռեժիմի հարաբերություններն հօգուտ զբոսաշրջության են և առևտրի, և ընդհանրապես մեր երկրների: Անկասկած, մենք շարունակում ենք կապերը, որպեսզի վերականգնենք առանց վիզայի հարաբերությունները»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է թուրք նախարարը:

Զեյբեկչին ընդգծել է, որ նախկին առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները թուրքական ապրանքների արտահանման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս