
ԴԱԻՇ-ը տարածքներ է կորցնում Իրաքում և Սիրիայում. HIS

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր կողմից 2015թ. ռազմական հաջողությունների գագաթնակետին Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքների 28 տոկոսը: Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է լոնդոնյան IHS հետազոտական կենտրոնը:
Այսպես, 2016թ. սկզբից ԴԱԻՇ-ի ազդեցության գոտին կրճատվել է՝ 78 հազար քառակուսի կիլոմետրից հասնելով մինչև 65 հազար քկմ-ի, այսինքն՝ մոտավորապես Շրի Լանկայի տարածքի չափով, սակայն երրորդ եռամսյակում ԴԱԻՇ-ի նահանջի տեմպերը դանդաղել են, ջիհադիստները կորցրել են ընդամենը 2800 քկմ:
HIS-ի վերլուծաբանները դրա համար մասնակի մեղադրում են Մոսկվային: Եթե տարեսկզբից ԴԱԻՇ-ի ուժերի և օբյեկտների դեմ ուղղված էր ռուսական ավիացիայի հարվածների 26 տոկոսը, ապա ամռանն արդեն տոկոսային հարաբերությամբ այն կազմել է 17 տոկոս:
Հարվածների առյուծի բաժինը հասցվել է այլ թիրախների: Դրա հետ միասին, ԴԱԻՇ-ի դիրքերի թուլացումը շարունակվում է, նշում են փորձագետները:
Այսպես, վերջին ամիսներին խմբավորմանը հաջողվել է հետ մղել թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով նվազագույնը 10 կմ հեռավորության վրա, իսկ Իրաքի կառավարական զորքերը հուլիսին գրավել են ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետ Մոսուլից 60 կմ արևելք գտնվող «Կայարա» կարևորագույն ավիաբազան:
Օգոստոսին ԱՄՆ-ի աջակցությամբ քուրդ և արաբ աշխարհազորայինները գրավել են նաև Սիրիայի Մանբիջ քաղաքը և հարակից ճանապարհները, որ տանում են Թուրքիայի սահմանից Ռաքքա՝ ԴԱԻՇ-ի դե-ֆակտո մայրաքաղաք: