Բաժիններ՝

Լեհաստանը ՌԴ-ի պատճառով ԶՈւ-ն բերել է բարձր պատրաստվածության

Լեհաստանը մտահոգված է Ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններով և իր զինված ուժերը պահում է բարձր պատրաստականության մեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը` պատասխանելով Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համալիրների հնարավոր տեղակայման մասին հարցին:

«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր տեղեկություններին, այդ թվում նրանց, որոնք խոսում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ի հնարավոր առկայության մասին»,- ասել է Մաչերևիչը:

Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ լեհական ԶՈւ-ն և հետախուզության համակարգը գտնվում են մշտական պատրաստականության մեջ, որպեսզի երաշխավորեն Լեհաստանի անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31