
Եմենում ավիահարվածի հետևանքով զոհվել է 213 մարդ

Եմենի մայրաքաղաք Սանայում երեկ սգո արարողության վրա հարձակման հետևանքով զոհվել է 213 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվում էր 104 սպանվածի և ավելի քան 534 վիրավորի մասին: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որին ապստամբ հուսիթները մեղադրել են ավիահարվածի իրականացման մեջ, հայտարարել է, թե առնչություն չունեն կատարվածի հետ:
Եմենի մայրաքաղաքը գտնվում է ապտամբ հուսիթների վերահսկողության ներքո, որի դիրքերը 2015-ից ռմբակոծվում են կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: