«Նա փսլնքոտ է, շուն է, խոզ ու ժուլիկ». Ռոբերտ դե Նիրոն՝ ընդդեմ Թրամփի
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ զայրացած կերպով վիրավորական խոսքեր է ուղղում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին:
Տեսանյութը ձայնագրված է #VoteYourFuture նախաձեռնության շրջանակում, որը կոչ է անում ամերիկացիներին մասնակցել նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Դե Նիրոն այնքան վրդովված է և վատ տրամադրված Թրամփի նկատմամբ, որ պրոդյուսերները նրա հոլովակը չեն ներառել հիմնական ծրագրում, այլ այն առանձին են թողարկել:
Հոլովակը ցուցադրվել է Fox News հեռուստաալիքի The Kelly File հեռուստածրագրի շրջանակում, որի հանդիսատեսի մեծ մասը համակրում է հանրապետականներին:
«Նա անհավատալիորեն հիմար է, նա փսլնքոտ է, նա շուն է, նա խոզ է, նա ժուլիկ է: Նա կարծում է, որ խաղում է հասարակության հետ, նա հարկեր չի վճարում: Նա հիմար է: Քոլին
Փաուելը (ԱՄՆ պետքարտուղարը 2001-2005թթ.) ամենից լավ է ասել, որ նա ազգային աղետ է: Նա ողջ երկրի խայտառակությունն է: Ինձ այնքան է զայրացնում, որ այս երկիրը հասել է նրան, որ նմա պես հիմարը բարձրացել է այդ աստիճանի: Ես շատ եմ ամաչում, որ մենք նման վիճակի ենք հասել: Նա ասում է, որ ցանկանում է հարվածել մարդկանց դեմքին:
Ես կցանկանայի հարվածել նրան: Ինձ անհանգստացնում է ուղղությունը, որով շարժվում է երկիրը, Դոնալդ Թրամփի հետ մենք կգնանք սխալ ուղղությամբ»,- հայտարարել է դերասանը: