Բաժիններ՝

Շվեդիայի գիշերային ակումբներից մեկի մոտ պայթյուն է որոտացել

Շվեդիայի Մալմյո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են ակումբի դռներն ու վնասվել երկրորդ հարկի պատուհանները։

Ինչպես հայտնում է շվեդական Sydsvenskan թերթը, պայթել է ինքնաշեն ռումբ։
Հաղորդվում է, որ անհայտ անձինք ռումբը տեղադրել են ակումբի մուտքի դռան մոտ, որն այդ ժամանակ արդեն փակ է եղել։

Պայթյունի  Իրավապահ մարմինները հայտնել են պայթյունի փաստը։
«Պայթյունը մեծ վնաս է հասցրել շենքին։ Որքան հայտնի է, մարդիկ չեն տուժել»,- հայտնել են ոստիկանությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս