Բաժիններ՝

ԱՄՆ-ը Եմենի ավիահարվածներից հետո կվերանայի արաբական կոալիցիային աջակցություն ցուցաբերելու հարցը

ԱՄՆ-ը կարող է վերանայել Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ ընդդեմ ապստամբ հուսիթների այն բանից հետո, երբ այն ավիահարված է հասցրել խաղաղ քաղաքացիներին, հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը:

«ԱՄՆ-ի համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ չլրացված բանկային չեք չէ»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ ներկայիս դեպքը, ինչպես և նախորդները, ստիպում են Վաշինգտոնին «անհապաղ վերանայել» սաուդյան կոալիցիայի աջակցության հարցը:

Այդ աջակցությունը, ինչպես նշել է պաշտոնյան, ավելի վաղ արդեն զգալի կրճատվել էր:
Հիշեցնենք, որ երեկ Եմենի մայրաքաղաք Սանայում սգո արարողության վրա հարձակման հետևանքով զոհվել է 213 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որին ապստամբ հուսիթները մեղադրել են ավիահարվածի իրականացման մեջ, հայտարարել է, թե առնչություն չունեն կատարվածի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս