
Սաակաշվիլիի կուսակցությունը բողոքի ակցիա է սկսել Վրաստանի ԿԸՀ-ի դիմաց

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ նախազգուշացնող ակցիա են սկսել Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի դիմաց, հայտնում է Interfax-ը:
Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկը Վրաստանի ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումն է:
«Այսօր մենք պահանջում ենք անհապաղ հանդիպում ԿԸՀ-ի նախագահի հետ, որպեսզի նախազգուշացնենք և կասեցնենք ընտրությունների կեղծումը»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան:
Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հարձակումներ են իրականացնում այն ընտրատեղամասերի վրա, որոնցում հաղթում է իրենց կուսակցությունը:
«Մենք պաշտպանելու ենք յուրաքանչյուր ձայնը, որը տրվել է մեր կուսակցությանը»,- հայտարարել է Մելիան: