
«Մեթյու» փոթորիկը Հայիթիում խլել է գրեթե 900 մարդու կյանք

«Մեթյու» փոթորիկը Հայիթիում խլել է 877 մարդու կյանք: Հոկտեմբերի 8-ին տեղեկություններ են ստացվել հեռավոր շրջաններում զոհերի մասին, որոնք տարերային աղետի հետևանքով կտրված էին արտաքին շրջաններից:
Տասնյակ մարդիկ մնացել են առանց տների:
Երկիրը դեռ մինչ օրս չէր կարողացել հաղթահարել 2010թ. երկրաշարժը, որը խլել էր 200 հազար մարդու կյանք:
ԱՄՆ-ի հարավարևելյան ափին սկսվել են ջրհեղեղներ: Մոտ 800 հազար տուն Ֆլորիդա նահանգում մնացել է առանց էլեկտրականության: Հատկապես տուժել են Սենտ-Օգըսթին և Ջեքսոնվիլ քաղաքները: