Արևմուտքի կողմից Վլադիմիր Պուտինի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառները «վախերն են»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ինքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իրեն ցանկանում է տեսնել Ռուսաստանի ժողովուրդը, այլ ոչ թե Արևմուտքը: Նման հայտարարություն նա արել է գերմանացի լրագրող Հուբերտ Զայպելի հետ զրույցում, որի մի հատվածը ցուցադրվել է ռուսական НТВ հեռուստաընկերության եթերում «Новые русские сенса ции: Das ist Putin» հաղորդման շրջանակում:
«Ոչ, ոչ, ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ինձ ցանկանում է տեսնել ժողովուրդը»,- պատասխանել է Պուտինը` գերմանացի լրագրողի`«լինել ինչպես Արևմուտքը» և «ընդունել արևմտյան օրենքները» առաջարկին ի պատասխան:
Արևմուտքի կողմից իր նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառների մասին հարցին` Պուտինը պատասխանել է. «վախերը»:
Հունիսի 6-ին Զայպելը «Կարմիր հրապարակ» փառատոնի շրջանակում ներկայացրել է «Պուտին. Իշխանության տրամաբանությունը» գիրքը, որը նա գրել է Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպումների և զրույցների հիման վրա: