Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարան է անցնում 3 կուսակցություն. նախնական արդյունքներ

Վրաստանի ԿԸՀ-ն մինչ այս պահը հաշվարկել է 3 702 ընտրատեղամասերից 3 045-ի արդյունքները, ինչը կազմում է ձայների 82,55%-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Տվյալների համաձայն՝ համամասնական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 49,26%-ը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,46%-ը:

Այս ժամի տեղեկություններով՝ «Հայրենասերների դաշինքն» ունի 5% ձայն: Այնուհետ հաջորդում են «Ազատ դեմոկրատները»՝ 4,58%-ով, Լեյբորիստական կուսակցությունը՝ 3,12% և Հանրապետական կուսակցությունը՝ 1,55%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս