Բաժիններ՝

Օբաման քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru­ն:

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 7­ին եկել է Չիկագոյի ընտրատեղամասերից մեկը: Նշվում է, որ Օբամայի տրամադրությունը բարձր է եղել, նա կատակներ է արել իր ծննդյան տարեթվի վերաբերյալ և ընտրատեղամասի աշխատակցին հայտարարել է, որ «սկսել է սափրվել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ»:

Քվեարկության համար նախատեսված սարքին մոտենալիս նա հետաքրքրվել է` արդյոք ներկաները կտեսնեն, թե ում օգտին է ինքը քվեարկում:

Հարցին, թե ում օգտին է քվեարկել` նախագահը քմծիծաղ է տվել: ԱՄՆ առաջնորդը հուլիսին համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը: Նա նաև հայտարարել էր, որ պատրաստ է «էստաֆետը հանձնել Քլինթոնին»` նշելով, որ նա «գլուխ կհանի երկրի նախագահի դերում»:

Լուսանկարը`Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31