
Նյու Յորքի արվարձանում գնացքը դուրս է եկել ռելսերից

Նյու Յորքի արվարձանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 29 մարդ, լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները:
Դրա տեղեկություններով՝ ուղևորները ստացել են կոտրվածքներ և կոնտուզիաներ, վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ:
Ավելի վաղ հաղորդվում էր 4 տուժածի մասին, սակայն, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սակայն նրաանց թիվը կարող է զգալի շատ լինել՝ 50-100 մարդ:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Նյու Յորքից 30 կմ հեռավորության վրա, գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է:
Նախնական տեղեկություններով՝ ուղևորատար գնացքը բախվել է աշխատանքային գնացքի: