Նախորդ երեք օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի փոխնախագահ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սենա գետի վարարման պատճառով հեղեղման վտանգի կապակցությամբ հունվարի 24-ին փակվել է մերձքաղաքային արագընթաց գնացքների վեց կայարան:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունվարի 24-ին ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած փոքրամասնության կառավարության հրաժարականը եւ վերստին հանձնարարել է նրան նոր կաբինետ ձեւավորել:
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կամքի ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ կարողացավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների:
Իտալացի ոստիկանները եւ կարաբիներները հունվարի 24-ին ձերբակալել են կլաններից մեկի 40 մասնակիցների, կլաններ, որոնք կապված են «Կոզա նոստրայի» հետ, հայտնել են քննիչները։
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Մինչ հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»:
Շվեյցարիայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաների են դուրս եկել իրենց դժգոհությունը հայտնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողով ժամանելու պլանների կապակցությամբ:
ՌԴ-ի նախագահի թեկնածու, լրագրողուհի եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հրավիրել են ԱՄՆ՝ փետրվարի 1-ին կայանալիք աղոթքի նախաճաշին, որին ավանդաբար ներկա է լինում ԱՄՆ-ի նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ժամանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Նրան դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրորդ ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը, եթե կուսակցությունը հավանություն տա դրան:
Մարիելա Կաստրոն՝ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը, վերստին առաջադրվել է Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորի թեկնածու:
60 հազարից ավելի ֆիլիպինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով:
Իլինոյսի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Թեմի Դաքուորթը հունվարի 23-ին հայտարարել է, որ հղի է. այսպիսով, Դաքուորթը կարող է դառնալ առաջին կինը, որը երեխա է բերում ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում։
Սեուլը եւ Փենյանը հաստատել են Փյոնչհանի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում ԿԺԴՀ-ի արտիստների ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաքում եւ Կաննինում:
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա:
88 տարեկան հասակում Փորթլենդում (Օրեգոնի նահանգ) գտնվող իր տանը վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ուրսուլա Լե Գուինը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարինչենրի խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները:
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի վարչապետեր Թերեզա Մեյի եւ Բենիամին Նաթանյահուի հետ:
Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող աղյուսի գործարանի բանվորներին աշխատավարձի չվճարած մասը տրվել է աղյուսներով, տեղեկացնում է BBC-ին:
Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնը հայտարարել է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն:
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ ամերիկացի կատակերգու դերասան Սթիվ Բրաունի վրա է հարձակվել հանդիսականներից մեկը:
Բրազիլացի տղամարդը 22 տարի ապրել է ավազե ամրոցում:
2017 թվականի արդյունքներով աշխարհում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային 192,7 միլիոնի:
ՄԱԿ-ի հիսունվեց խաղաղապահներ են զոհվել 2017 թվականին, ինչը վշտալի ռեկորդ է դարձել 1994 թվականից ի վեր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն զգալի անկում է արձանագրել դեկտեմբերի կեսերից ի վեր ընկած ժամանակաշրջանում:
Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարծիք է հայտնել, որ Բարսելոն իր վերադարձը լավ նորություն կլիներ իսպանացիների համար: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 24 horas հեռուստաալիքը:
Առաջիկա հեռախոսազրույցի թեման ճշտվում է:
Չինաստանում բանվորներն ինը ժամում երկրի հարավի Լունյան քաղաքում երկաթուղային կցուղի են գցել Նանլուն նոր կայարանի համար: Այս մասին հայտնել է Daily Mail-