Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ժամանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Նրան դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետին:
ՀՀ նախագահը մասնակցում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: