Չինացի բանվորներն աշխատավարձն ստացել են աղյուսներով
Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող աղյուսի գործարանի բանվորներին աշխատավարձի չվճարած մասը տրվել է աղյուսներով, տեղեկացնում է BBC-ին: Գործարանն իր բանվորներին պարտք էր ընդհանուր առմամբ 90 հազար յուան (շուրջ 14 հազար դոլար):
Ինչպես գրում է «Սինհուա» գործակալությունը, Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում շուրջ 30 բանվորներ համաձայնել են 290 հազար աղյուս ստանալ իրենց հասանելիք 80 հազար յուանի փոխարեն:
«Ցզյանսի ժիբաո» թերթը գրում է, որ բոլոր բանվորները միգրանտներ են Յունանի նահանգի լեռնային շրջաններից: Նրանց հանրակացարանում էլեկտրականություն եւ ջեռուցում չի եղել, եւ նրանք ապրում էին մոմի լույսով ու ցախ էին վառում:
Այն բանից հետո, երբ նրանց վիճակով հետաքրքրվել են աշխատանքի տեղական դեպարտամենտը եւ դատարանները, աշխատողները համաձայնել են, որ չվճարված գումարները փոխհատուցվեն աղյուսներով: