Բաժիններ՝

ԱՄՆ-ում շոուի ժամանակ կոմիկին փորձել են ծեծել միկրոֆոնի կանգնակով

Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ ամերիկացի կատակերգու դերասան Սթիվ Բրաունի վրա է հարձակվել հանդիսականներից մեկը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է Facebook-ում՝ օգտատեր Թումիքի ԼաՇի էջում: «Ես միայն գիտեմ, որ Սթիվ Բրաունը նրան հարցրեց, թե որն է նրա խնդիրը»,- նշել է նա։

Եվս մեկ հանդիսական տեսագրությունը հարապարակել է այլ ռակուրսով: Տեսահոլովակներում երեւում է, թե անծանոթն ինչպես է նախ փորձում կռվել մերկ ձեռքերով, այնուհետեւ սկսում է ճոճել միկրոֆոնի կանգնակը, ինչից հետո ձեռքն է վերցնում փայտե աթոռը:

TMZ-ին տված հարցազրույցում Բրաունը հայտարարել է, որ չգիտե, թե ինչու է անհայտ անձը հարձակվել իր վրա: Բացի Բրաունից, անհայտ անձի գործողություններից տուժել է եւս չորս մարդ: Նրանք պատրաստվում են մեղադրանքներ առաջադրել նրա դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031