
2017 թվականին աշխարհում գործազուրկների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

2017 թվականի արդյունքներով աշխարհում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային 192,7 միլիոնի: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) զեկույցում:
2016 թվականի համեմատությամբ գործազուրկների քանակն աճել է 2,6 միլիոնով, իսկ համաշխարհային գործազրկության մակադակը կազմել է 5,6 տոկոս:
Կազմակերպության կանխատեսմամբ՝ 2018 թվականին աշխարհում գործազուրկների թիվը գործնականում անփոփոխ կմնա, իսկ գործազրկության մակարդակը կկայունանա 2016 թվականի աճից հետո, ասված է հաղորդագրության մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ գլոբալ գործազրկությունը կայունանում է, արժանավայել աշխատանքի դեֆիցիտը կմնա լայնորեն տարածված, գլոբալ տնտեսությունը դեռ չի ստեղծի բավականաչափ աշխատատեղեր»,- հայտարարել է ILO-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: