Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից

Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար։

Ինչպես տեղեկացնում է Mehr-ը, այդ քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական երեք երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ դրանք հիմնված չեն իրավական հիմքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս