Բաժիններ՝

Սիցիլիայում ձերբակալել են «Կոզա նոստրայի» հետ կապված կլանի 40 մաֆիականների

Իտալացի ոստիկանները եւ կարաբիներները հունվարի 24-ին ձերբակալել են կլաններից մեկի 40 մասնակիցների, կլաններ, որոնք կապված են «Կոզա նոստրայի» հետ, հայտնել են քննիչները։

Մաֆիական խումբը, որը հայտնի է որպես «Բարսելոնյան ընտանիք», գործել է կղզու արեւելյան վերջավորության Մեսինա քաղաքի շրջանում: Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են իտալական մաֆիայի համար ավանդական իրավախախտումների մեջ. շորթումներ, խարդախություն, կողոպուտներ, զենքի ապօրինի պահում եւ բռնություն:

Սա մաֆիայի դեմ պայքարի արդեն երրորդ խոշոր գործողությունն է ընթացիկ շաբաթվա սկզբից: Հունվարի 22-ին իտալացի կարաբիներներն ավելի քան 50 մարդու էին ձերբակալել «Կոզա նոստրայի» դեմ պայքարի շրջանակներում, ձերբակալվածների թվում են Ագրիջենտոյի նահանգի 16 մաֆիական գերդաստանների ներկայացուցիչներ եւ Սան Բիաջիո Պլատանիի քաղաքագլուխը: Հունվարի 23-ին ձերբակալվել են նեապոլյան «Կամորա» մաֆիայի կլաններից մեկի 45 անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031