
Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 24-ին հեռախոսազրույց կունենա Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Milliyet-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ այցի ժամանակ: Առաջիկա հեռախոսազրույցի թեման ճշտվում է:
Հավանական է, որ բանակցությունների առանցքային թեման լինելու է սիրիական Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի զինված ուժերի օպերացիան: Ավելի վաղ, Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել ռազմական օպերացիան իր ծավալով և շարունակականությամբ սահմանափակել: Սակայն Էրդողանը քննադատության է ենթարկել այդ կոչը: Անկարան նաև կրկին սկսել է հորդորել ԱՄՆ-ին՝ դադարեցնել ռազմամթերքի մատակարարումը Սիրիայի քրդերին: