Բաժիններ՝

Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն է հայտնել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրորդ ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը, եթե կուսակցությունը հավանություն տա դրան: Այդ մասին հայտնել է «Տելեսուր» վենեսուելական հեռուստաալիքը:

«Ես համեստ աշխատող եմ, ժողովրդի համեստ ներկայացուցիչը: Եթե Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունն անհրաժեշտ համարի, որ ես դառնամ նախագահի թեկնածու, ես ձեր տրամադրության տակ եմ»,-ասել է նա լրագրողներին Կարակասում:

Կուսակցության ներկայացուցիչն իր հերթին հավաստել է, որ Մադուրոն, հավանաբար, կլինի կուսակցության միակ թեկնածուն: Վենեսուելայի հիմնադիր ժողովում հայտնել են, որ նախագահի ընտրությունները երկրում կանցկացվեն մինչեւ ապրիլի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031