Բաժիններ՝

Թրամփը Դավոսում Մեյի և Նաթանյահուի հետ կքննարկի ԿԺԴՀ-ի, Իրանի և Սիրիայի խնդիրները

Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի վարչապետեր Թերեզա Մեյի եւ Բենիամին Նաթանյահուի հետ: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը:

«Դավոսում գտնվելու ընթացքում նախագահը կքննարկի միջազգային խնդիրներ»,- ասել է նա լրագրողներին:

Թերեզա Մեյի հետ կքննարկվեն համաշխարհային հանրակցության ջանքերը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ, սիրիական հակամարտությունը եւ իրանական միջուկային ծրագրին վերավերող համաձայնագրի հարցը:

Նաթանյահուի հետ կայանալիք հանդիպմանը, պետական պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «կհավաստի ԱՄՆ-ի հանձնառություններն Իսրայելի հանդեպ եւ Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության նվազեցմանն ուղղված ջանքերի օժանդակումը՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով»: Մեյի եւ Նաթանյահուի հետ հանդիպումները նախատեսված են հունվարի 25-ին: Ենթադրվում է, որ հունվարի 26-ին Թրամփը ելույթ կունենա համաժողովում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս