Նիլ Դայմոնը դադարեցնում է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով
Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնը հայտարարել է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն: Այդ մասին հաղորդվում է նրա կայքում:
Երգիչն իր որոշման մասին հայտարարել է իր երաժշտական կարիերայի հիսնամյա հոբելյանի առթիվ հյուրախաղերի ժամանակ: Նշվում է, որ նա բժիշկների խորհրդով չեղարկել է մարտին պլանավորված համերգները Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:
Կատարողն ընդգծել է, որ բեմից ընդմիշտ հեռանում է մեծ դժկամությամբ եւ հիասթափությամբ: «Ինձ համար մեծ պատիվ էր իմ ունկնդիրների համար երգել վերջին 50 տարիներին»,-խոստովանել է Դայմոնդը: Երաժիշտը հավելել է, որ կշարունակի երգեր գրել ու ձայնագրել:
Հունվարի 24-ին լրանում է Դայմոնդի 77-ամյակը: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան կատարողին պատվավոր պարգեւ կհանձնի երաժշտական արվեստում նրա ներդրած ավանդի համար:
Նիլ Լեսլի Դայմոնը ծնվելէ 1941 թվականին Նյու Յորքի Բրուքլինի շրջանում Ռուսաստանից եւ Լեհաստանից ներգաղթածների ընտանիքում: Ստեղծագործության 50 տարվա ընթացքում նա արվեստի առավել պահանջված գործիչներից մեկի համբավ է վաստակել:
Նրա 38 կոմպոզիցիաներ տարբեր ժամանակներում տեղ են գտել Billboard հանդեսի հիթ-շքերթի «առաջին տեսնյակում»: Նրա անունը 2011 թվականին հայտնվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: