Բաժիններ՝

Բրազիլացի «լողափի արքան» 22 տարի ապրել է ավազե ամրոցում

Բրազիլացի տղամարդը 22 տարի ապրել է ավազե ամրոցում: Այս մասին հայտնել է The Mirror հրատարակությունը: 44-ամյա Մարսիո Միցայել Մատոլիտասը, որը բնակիչների շրջանում ավելի հայտնի է որպես Մարսիո արքա, ինքն է նորոգում ամրոցը եւ պետք է մշապես հոգ տանի դրան: Ամրոցի վրա աշխատանքից ազատ ժամանակ նա ընթերցում է, ձկնորսություն է անում եւ գոլֆ խաղում: Չնայած փառահեղ էքստերիերին, ներսում նրա ընդամենը երեք քառակուսի մետր մակերեսով կացարանը լեփ-լեցուն է գրքերով:

«Մարդիկ աներեւակայելի փողեր են տալիս ծովին նայող բնակարանի համար, իսկ ես բնակարանի համար նույնիսկ չեմ վճարում, եւ ես ապրում եմ գերազանց»,- ասել է Մատոլիտասը: Նրա խոսքով՝ կացարանը սոսկ մեկ թերություն ունի. գիշերներն այնտեղ շատ շոգ է լինում, քանի որ ավազը պահպանում է ջերմությունը: Ուստի երբեմն Մարսիոն ստիպված է լինում գիշերելու ընկերոջ մոտ: Բայց «լողափի արքան» գերադասում է քնել իր տիրույթների մոտ:

Տղամարդը խոստովանում է, որ ամբողջ կյանքն ապրում է լողափերին: Մատոլիտասը նաեւ թագ եւ գայիսոն է կրում եւ զբոսաշրջիկների հետ հաճույքով լուսանկարվում է իր տիրույթների ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս