Աֆղանստանում զինյալները հարձակվել են Save the Children կազմակերպության մասնաճյուղի վրա
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով Նանգարհարի նահանգի նահանգապետի մամուլի քարտուղարին:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները նախ գործի են դրել պայթանյութը, որը տեղադրված էր ավտոմեքենայում: Հաղորդվում է պայթյունի հետեւանքով 11 տուժածների մասին:
Ներկայում համալիրի մոտ շարունակվում է փոխհրաձգությունը զինյալների ու անվտանգության տեղական ուժերի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: